▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհնազանդության ակցիաներ․ Քաղաքացիներն աղբամաններով փակել էին Սայաթ-Նովա պողոտան

Քաղաքացիներն աղբամաններով փակել են ՍայաթՆովա պողոտան: Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք այլեւս չեն կարող ապրել երկրում, որի վարչապետը դավաճան է եւ պահանջում են նրա հեռացումը. «Մեր հողերը ծախեց ու ծախում է: Մեր նպատակն է, որ վարչապետը հրաժարական տա եւ ընտրություններ լինեն: Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը նորմալ երկրում ապրեն եւ իրենք որոշեն, թե ում են ուզում, որ լինի իրենց ղեկավարը, ոչ թե դավաճանը:

/filemanager/uploads/sayat_nova_pak_poxoc.bmp

Սա «Ազատագրում» շարժումն է, եւ մենք սրանով ցույց ենք տալիս, որ ակտիվացնում ենք մեր գործունեությունը, որ չենք պատրաստվում հանդուրժել այն, ինչ կատարվում է Հայաստանում: Մենք ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք գործել: Ինչքան շատ մարդիկ միանան, այնքան արագ կհասնենք մեր նպատակին եւ կազատվենք դավաճանին»: Ակցիայի մասնակցի խոսքով, Նիկոլ Փաշինյանը միշտ էլ Արցախը բեռ է համարել, դրա համար էլ ազատվեց նրանից:

Կարճ ժամանակ անց այստեղ ժամանեցին ոստիկանները եւ ազատեցին փողոցը՝ տեղափոխելով աղբամանները մայթ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին