▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհրաժեշտ է առավել հետևողական լինել սոցցանցերով բարձրացված խնդիրների լուծման հարցում

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է սոցիալական ցանցերով ստացվող քաղաքացիների դիմում-նամակներին՝ նկատելով, որ դրանք հետզհետե ավելանում են:

«Հայտնի է, որ մեր բնակիչների գերակշիռ մասն այսօր օգտվում է սոցիալական ցանցերից և շատ հաճախ իրենց հարցերը կամ բողոքները մեզ ուղղում են հենց այդ եղանակով: Իրականում սա բավականին լավ հարթակ է, որը թույլ է տալիս նաև այդ եղանակով մեր բնակիչների հետ ունենալ մշտական և ակտիվ կապ:Ըստ այդմ, անհրաժեշտ է վերլուծել ու հասկանալ, թե հատկապես որ խնդիրներն են հիմնականում հուզում սոցցանցերից օգտվող մեր համաքաղաքացիներին և արդյո՞ք դրանց տրվող լուծումները սպառիչ են ու գոհացնում են մեր բնակիչներին», - նշել է Տարոն Մարգարյանն ու քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին հանձնարարել է յուրաքանչյուր շաբաթ ներկայացնել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան սոցիալական ցանցերի էջերի միջոցով ստացված դիմումների վիճակագրությունը՝ ներառյալ տեղեկատվություն դրանց կատարողականի վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին