Պետք է Ադրբեջանի հետ գնալ ուղիղի բանակցությունների, գիտակցել, որ իշխանությունը պատասխանատվություն է։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։
«Պետք է երկկողմանի՝ եւ Աղդամի, եւ Գորիսի կողմից սկսվի առեւտուր, սա լինելու է՝ ուզենք, թե՝ չուզենք։ Օդապարիկով Արցախ իջածները կարծում են՝ ցույցով բան կարող են փոխել, բայց աշխարհում օրական 200 հազար մարդ է երեւի մահանում սովից, իսկ միջազգային հանրությունն ուշադրություն չի դարձնում։ Այս ցուցերն միջազգային աշխարհի համար մեկ է, Ադրբեջանն էլ Թուրքիայի աջակցությամբ գնալու է առաջ։ Ինչո՞ւ ժողովրդին ճիշտը չեք ասում՝ երբ որ պարտվում ես պատերազմում, ստիպված ընդունում ես խաղի կանոնները եւ փորձում վերականգնվել»,- նշել է Սամվել Բաբայանը։
Բաբայանի կարծիքով՝ Ադրբեջանը թույլ չի Հայաստանից ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը հասցնել Արցախ, ոչ էլ Հայստանում իշխանափոխությունը որևէ նպաստ կբերի գործընթացին։
«Կա իրականություն՝ պատերազմում Արցախը կորցրել է ամեն ինչ, հիմա պետք է նորից ապրել, օրակարգ ձեւավորել եւ ուղիղ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ առանց միջնորդի ակնկալիքի»,-ասել է նա։