▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Սամսոնյանը դիմել է ոստիկանապետին

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է.

«Մենք երկու տարի պայքարեցինք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի Սերժ Սարգսյանի համար կարված սուպերվարչապետական կոստյումից: Բայց Նիկոլ Փաշինյանը ըստ էության հարմարավետ տեղավորվեց այդ համակարգում, իսկ այդ ընթացքում մեզ հայհոյեցին, վիրավորեցին ու ասում էին` թողեք հանգիստ աշխատի: Իսկ մենք շարունակաբար պնդում էինք, որ Ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է դուրս բերել վարչապետի անմիջական ենթակայությունից, որպեսզի դրանք չդառնան քաղաքական ջարդարարության և հաշվեհարդարի գործիքներ:

Նախորդ օրը ցուցարարների նկատմամբ սևազգեստ դիմակավորված` իբր թե ոստիկանների գործողությունները լրիվ համապատասխանում են իշխանությունը ամեն գնով պահող Նիկոլ Փաշինյանի նպատակներին:

Բայց դա չի նշանակում, որ այդ փաստի հետ պետք է հաշտվել:

Հարգարժա´ն պարոն Ղազարյան,

20.11.2020 թվականին մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանությունն իրականացրել է հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ։

ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցում տարածվել են հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողությունները կատարող ծառայողների լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևացող ծառայողների սև հանդերձանքի վրա առկա էր այլալեզու գրառում։

Այս կապակցությամբ Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ բոլոր գործողություններին մասնակցել են բացառապես ոստիկանության ծառայողներ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի, 1-ին մասի, 11-րդ կետը խնդրում եմ

1. Հստակ նշել, թե Ոստիկանության ո՞ր ստորաբաժանման աշխատակիցներ են նրանք,

2.Արդյո՞ք վերջիններս պարտավորություն չեն կրում ծառայողական պարտականությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու և այն կրելու կարգով սահմանված կանոնները։

3.Ինչո՞վ էր պայմանավորված խաղաղ ցուցարարներին հեռացնելու համար ոստիկանական նման համազգեստ կրելու անհրաժեշտությունը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին