Լիլիթ Հովհաննիսյանը վերջին շրջանում կրկին ակտիվ գործունեություն է ծավալում։ Երգչուհու վերջին երգն ու տեսահոլովակը մեծ արձագանք ունեցավ ու նաև քննադատվեց։ Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը իրենց «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում անդրադարձել են Լիլիթի երգին։
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Սկզբում իր կարծիքն արտահայտեց Մհերը.
«Լիլիթի նոր երգը մեղմ ասած զավեշտի բնագավառից է, բոլորդ գիտեք, որ ես նրա վառ երկրպագու եմ և կարծում եմ, որ գեղեցիկ բաները պետք է շատ լինեն։ Լիլիթը մի ամբողջ փոփ մշակույթի թագուհին է և դա խորը փիլիսոփայական երաժշտություն չէ, որ պետք է խորանայինք, բայց իսկապես կա սահման, որն անցնելը գռեհկության ու անճաշակության է տանում։ Վերջին գործը, գործ չէր»։
Ապա Արա Ղազարյանը հավելեց.
«Որևիցէ մեկը, որ ունի գիտակցություն Վահրամ Պետրոսյան և Լիլիթ Հովհաննիսյան զույգից չի սպասում շարականներ կամ մաքրամաքուր հայկական երգեցողություն, հա Լիլիթ ջան քո ուրույն տեղն ես ունեցել ու ԱմՆ-ում էլ լավ գործ եք դրել՝ փող եք աշխատում, բայց ամենինչ չափ ու սահման ունի։ Էրեխեք ջան, էս ինչ զիբիլ եք բերում հայկական երգարվեստ, դուք չե՞ք նայում ձեր արածը»
Երկու հաղորդավարների զրույցը բավական թեժացավ և Մհերը ասաց հետևյալը.
«Ձեր նոր երգը անճաշակ գործ է, ավելի կառուցողական լինելով ասեմ, որ դուք ունեիք ամենամեծ լսարանը, մի ամբողջ սերունդ մեծացել ա՝ Փոփ թագուհի-արքայադուստր դիտարկելով Լիլիթ Հովհաննիսյանին։
Էդ սերունդը հլը սպասում ա նորմալ գործերի։
Ի՞նչն ա պատճառը, որ դուք Վերջին տարիներին տալիս եք անբացատրելի անճաշակ գործեր։ Սա ինձ հիշեցնում ա Նիկի Մինաժի, լատինասևամշակութային երգ՝ անհասկանալի երկար եղունգներով՝ որոնց տակ կեղտ ա հավաքված, ուրիշ ոչինչ»»։