▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անջատել են ապրիլյան պատերազմում զոհված զինվորի ընտանիքի գազը»

«Տարիներով լռել ենք, շատ բան չենք խոսել, որովհետև մշտապես պատերազմի մեջ ենք ու հիմա էլ բացառություն չէ, բայց այն, ինչ պիտի բարձրաձայնեմ, չափազանց հրատապ է։

Եվ ուրեմն, անջատել են 2016 թվականին ապրիլյան քառօրյայի ժամանակ, մարտական դիրքում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում ստացած Ռոբերտ Աբրահամյանի հայրական ընտանիքի գազը։ Ընտանիքում ապրում է երկու անչափահաս երեխա, իսկ տան միակ աշխատողը Ռոբերտի հայրն է՝ Աբրահամ Աբրահամյանը։

Հիմա կասեք ․ դրա ժամանակը չէ, կրակում են, ես էլ կասեմ կրակում են միշտ, մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց միշտ։ Կռիվ է՝ սահմանում, կռիվ է՝ սահմանից դուրս․․․
Ստացվում է, զոհված տղայի գազն անգամ չի կարողանում ապահովել պետությունը՝ արտակարգ դրության ժամանակ։ Կռիվ չէ, բա ի՞նչ է։ Գոյության պայքար, հացի կռիվ․․․

Ուշքի եկեք, լուծեք հարցը՝ հրատապ, տեղային իշխանություն, ամոթ է։ Հերոսի գազն անջատելն անբարոյականություն է։

Լուսանկարը ՝ ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆի ֆեյսբուքյան էջից»- գրել է Նանա Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին