▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անկախության հռչակագրի» հանդեպ ՔՊ-ականների ոտնձգությունների մասին և ոչ միայն․ Էդգար Ղազարյան

«Անկախության հռչակագրի» հանդեպ ՔՊ-ականների ոտնձգությունների մասին և ոչ միայն․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օգոստոսի 23-ը Հայաստանի Հանրապետության հիմնադրման փաստաթղթի` Անկախության հռչակագրի ընդունման օրն է։ Երջանկություն է ինձ համար, որ այդ փաստաթղթի ընդունմանը մասնակից է եղել հայրս` Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Ֆերդինանդ Ղազարյանը։ ՀՀ զինանշանը, Անկախության հռչակագիրն ու Արարատ լեռը, զարդարում են իմ բնակարանի աշխատասենյակը։ Այս անփոփոխ արժեքները եղել և մնալուն են յուրաքանչյուր հայի հպարտությունը։ Այս Սրբությունների դեմ ոտնձգության փորձ անող յուրաքանչյուր ոք հայ ժողովրդի թշնամի է, որի դեմ պայքարը Սրբազան է»։
Դիտեք՝ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան թեմատիկ զրույցը «Անկախության հռչակագիր» թեմայով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին