Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․
Աննա Հակոբյանը արդեն մի քանի օր է խոսում կանանց նկատմամբ բռնության մասին՝ ընտանիքում և ոչ միայն։
Թեման ճիշտ է։ Բայց հարցն այն է՝ թե ով է այն բարձրաձայնում և ինչո՞ւ հենց հիմա։
Պատասխանը պարզ է։ Որովհետև այսօր այս թեմայով խոսում են բազմաթիվ կին ինֆլյուենսերներ։ Որովհետև նրանց պետք են կանանց ձայները։
Բայց դու իրավունք չունես խոսելու կանանց պաշտպանության մասին։
2018 թվականից քո ամուսինը և նրա քաղաքական թիմը խրախուսել են կանանց նկատմամբ ատելությունը, հետապնդումն ու նվաստացումը՝ միայն նրանց քաղաքական հայացքների համար։ Թիրախ էին դառնում ոչ միայն կին պատգամավորները, այլև նրանց երեխաները։


