▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյա՛ն,Արցախին ուղարկված օգնությունը տանում ես Ուկրաինա՞.․․ Արմինե Ադիբեկյան

Աննա Հակոբյա՛ն,Արցախին ուղարկված օգնությունը տանում ես Ուկրաինա՞.․․ Արմինե Ադիբեկյան․ Հատված Հայելի ակումբում կայացած ասուլիսից։

Նշենք, որ  Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր Կիևում մասնակցում է Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթաժողովին, որն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկու նախաձեռնությամբ։

Այս ձևաչափի երրորդ գագաթաժողովի թեման հոգեկան առողջությունն է։
Ըստ միջոցառման կայքի՝ Աննա Հակոբյանը մասնակցելու է դեռահասների հոգեկան առողջության թեմայով պանելային քննարկման։ Մյուս մասնակիցներն են՝ Էստոնիայի առաջին տիկինը, Սլովակիայի նախագահի զուգընկերը, հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը (հեռավար) և այլք։

«Քննարկելու ենք այսօր դեռահասների առաջ կանգնած թվային մարտահրավերները։ Ի՞նչ սպառնալիքներ ու հնարավորություններ է բերում աշխարհի թվայնացումը։ Ինչպե՞ս կարող է ավագ սերունդը աջակցել պատանիներին աշխարհին հարմարվելու գործում՝ առանց նրանց սահմանափակելու»,- նշված է պանելային քննարկման նկարագրությունում։

2023-ի գագաթաժողովին մասնակցում են Դանիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Իսպանիայի և այլ երկրների առաջնորդների կանայք և ամուսիններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, դերասաններ և այլք։

Երեկ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ Հայաստանն օգնություն է ուղարկել Ուկրաինա, որը փոխանցելու է Աննա Հակոբյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին