▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աննա Հակոբյանը 10 միլիոն ՀՀ դրամ է «ակնկալում»»․ Վարդան Ղուկասյան

«Աննա Հակոբյանը, որը նաև «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է, շարունակում  է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից»,-այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն, իսկ ավելի ուշ նաև լուսանկար է հրապարակել սոցիալական իր հարթակներում։

«Աննա Հակոբյանի անունից նամակ է ուղարկվում, որում նշված է, թե  գումարները ծախսվելու են տարբեր բարեգործական նպատակներով, սակայն նամակի վերջում մեծ շրիֆտով գրված է, թե որ բիզնեսից կոնկրետ որքան գումար է «ԱԿՆԿԱԼՎՈՒՄ» (հենց այդ բառն է օգտագործված)»։

Նամակից պարզ է դառնում, որ Աննա Հակոբյանը նվազագույնը 10 միլիոն ՀՀ դրամ է «ակնկալում»»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին