▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը՝ բնորդուհու դերում․ Լևոն Թոքմաջյանն է նկարել նրան

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն այցելել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի արվեստանոց:

Քանդակագործը դեռ որոշ ժամանակ առաջ պատկերել էր Աննա Հակոբյանին՝ հիմնվելով հեռակա տպավորությունների վրա, սակայն անմիջական շփման և անձամբ ճանաչելու արդյունքում ցանկություն է հայտնել ևս մեկ անգամ նրան վրձնել հենց արվեստանոցի ստեղծագործական միջավայրում: Այդ նպատակով տիկին Հակոբյանը հանդես է եկել բնորդուհու դերում:

Հանդիպման առանցքային թեմաներից է եղել նաև վերջին շրջանում Պարույր Սևակի քանդակի շուրջ ծավալված հանրային քննարկումներն ու հնչած քննադատությունները: Լևոն Թոքմաջյանը ներկայացրել է իր դիրքորոշումն ու մասնագիտական մոտեցումները տվյալ հարցի վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում են «Իմ քայլը» հիմնադրամից։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին