▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը բունկերում գոռում էր՝ «ուզում ա 6 հազար մարդ մորթվի, մեկ ա, պետք ա էդ Լելե Թեփեն հետ բերենք». Միքայել Մինասյան

Ֆեյսբուքյան «Ռեքվիեմ» շարքի երկրորդ մասում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ներկայացրել է որոշակի մանրամասներ, որոնք իրեն հայտնի են դարձել:

«Ես այսօր, երբ պատմեմ պատերազմի 44 օրվա մասին, չեմ անդրադառնալու ռազմական գործողությունների իրարամերժ ու քաոտիկ շարժումներին, ես չեմ պատմելու, թե ինչպես Աննա Հակոբյանի կոնկրետ հրահանգներով, կոնկրետ ջարդեր են իրականացվել կոնկրետ գնդերում, ինչպես են հանձնվել գյուղեր։ Ես դա չեմ անելու, որպեսզի էլ ավելի չցավեցնեմ այն ծնողներին, որոնք խելագարված դեռ որոնում են իրենց զավակներին։

Ես չեմ պատմելու, թե ինչպես և ով հանձնեց Շուշին, ես նույնիսկ չեմ պատմելու, թե ինչպես նոյեմբերի 4-ին, գիշերվա ժամը 4-ին դուք փախցրեցիք ձեր բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետեւ ամսի 4-ին, ժամը 6-ին Շուշին արդեն հայկական քաղաք չէր։ Շուշին ընկավ ամսի 5-ի վաղ առավոտյան։ Ես չեմ պատմելու, թե ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հրահանգ տալիս գրավել Լելե Թեփե բարձունքը, որ ցույց տան, թե իրենք վերադարձնում են այն, ինչը, իրենց ասելով, Սերժ Սարգսյանը կորցրել էր։ Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի, ուզում ա՝ 6 հազար մարդ մորթվի, մենք, մեկ ա, պետք ա էդ Լելե Թեփեն հետ բերենք»։ Ես չեմ պատմելու, վստահ եմ, որ պատմելու են ականատեսները»,- ասել է նա:

Տեսանյութը դիտեք այս հղումով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին