Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը արդեն Լոս Անջելեսում է: Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը նրան դիմավորել է «դավաճան» պաստառով։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Աննա Հակոբյանը շտապում հեռանալ օդանավակայանից՝ թիկնապահների ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ այսօր հանրահավաք է նախատեսված Լոս Անջելեսում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի դիմաց, որով պահանջում են.
- Անհապաղ ազատ արձակել կալանավորված քաղաքական ակտիվիստներին եւ արցախյան պատերազմի մասնակիցներին:
- Ռազմագերիների վերադարձի հարցով գործնական քայլեր ձեռնարկել:
- Դեմ են Լիլիթ Մակունցի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելուն:
- Պահանջում են ՀՀ գործող իշխանությունների հրաժարականը:
Հանրահավաքի վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են Աննա Հակոբյանին դիմավորել Լոս Անջելեսում, կներկայացնենք հաջորդիվ։
Տեսանյութը՝ Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից