«Երբ պատերազմը սկսվել է, կինս ինձ ասել է՝ ես չեմ կարող Երևանում պարապ մնալ, գնամ էնտեղ, օգնություն ցույց տալու խնդիր կլինի»,- ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հընթացս, բնականաբար ԼՂ ղեկավարության հետ շփում է եղել, գաղափար է հնչել, որ գուցե իմաստ ունի 10 րոպեով գնանք, հրամկազը տեսնի, որ ՀՀ վարչապետի կինը գտնվում է Ստեփանակերտում: Եղել են մարդիկ, որ դրական են գնահատել... Քաղաքավարական այց է եղել, գնացել է, 10-15 րոպե մնացել է, ողջունել է, դուրս է եկել»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատերազմի օրերին հնչած քննադատություններին: |
Աննա Հակոբյանը «քաղաքավարական այց»-ով է եղել «բունկերում»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet