Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն ինքնաառաջադրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմըրիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է Մկրտչյանը:
Փրայմըրիզը նախատեսված է դեկտեմբերի 8-10-ը, թե ինչ մեխանիզմով է այն անցկացվելու, դեռ չի հստակեցվում։
Թեկնածուների ինքնառաջադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 2-ի ժամը 12:00-ն է:
Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ Վահագն Մկրտչյանն Աննա Հակոբյանի ազգականն է։
***
Հավելենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում նույնպես հայտնել է ինքնառաջադրման մասին.
«Հաշվի առնելով Ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը, այսօր որոշել և ինքնաառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»։