▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանի ընկերուհուն հիմա էլ ուզում են դարձնել էթիկայի հանձնաժողովի անդամ

Նիկոլ Փաշինյանի կնոջ բարձր հովանու ներքո Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր դարձած Նաիրա Հովսեփյանը հիմա էլ ուզում է դառնալ Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ։ Նաև հենց այդ նպատակով է այսօր հրավիրվել Դատավորների ընդհանուր ժողովը։ Եվ թեպետ Նաիրա Հովսեփյանը մրցակից չունի, և միակ թեկնածուն է, կրկին 168. am-ի տեղեկություններով, բավարար ձայներ չի հավաքել։ Այս պարագայում էլ իհարկե, Նաիրա Հովսեփյանը, բնականաբար, դիմել է Աննա Հակոբյանի անվան շանտաժի, սակայն դրանով հանդերձ` կրկին չի հավաքել այն քանակի ձայներ, որ կարողանա համարվել ընտրված։

Այս պահին ընթանում է ձայների հաշվարկը, և հենց այս պահին ամեն ինչ արվում է Նաիրա Հովսեփյանին անցկացնելու համար։ Թե ինչով կավարտվի վերջինիս պայքարը հանձնաժողովի անդամի բաղձալի տեղի ու այդ հանձնաժողովում Աննա Հակոբյանի աչք ու ականջի պատվավոր կոչման համար, կիմանանք քիչ անց։

Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ Նաիրա Հովսեփյանին այնուամենայնիվ, դարձրեցին Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին