Հայկ Աթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Աննա Հակոբյանի «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը հիշեցնող տեսանյութի մասին կարելի է շատ խոսել, կարելի է շատ՝ իր համար տհաճ, գուցե հաճույք պատճառող բառամթերքով էլ գնահատել, բայց.
Բացատրեք այդ ... ըըըը «կնոջը», որ երբեք ու երբեք որևէ հայ մարդ չի փորձել ու՝ վստահաբար եմ ասում, չի էլ փորձի մեր՝ հայրենիքի ու ապրելու համար, իրենց կյանքը զոհած զինվորի ծնողներին անարգել, նեղություն տալ, վատաբանել և այլն... Հանրության լայն հատվածի մոտ՝ ապշեցուցիչ է եղել բացառապես 1 փաստ.
«Զոհված զինվորի հարազատը, քեֆ է անում Աննա Հակոբյանի հետ» նախադասությունը.
Հատուկ դեգեներատների համար՝ կրկնում եմ, խնդիրը նրանում է՝ թե ու՞մ հետ է հաց կիսում մայր Հայաստանի սիմվոլը՝ Աննայի՞, ո՞ր Աննայի, այն մեկի որը, ըստ օդում կախված և չհերքված լուրերի, որևէ իրավասություն չունենալով գտնվում էր ռազմական գործողությունները համակարգող շտաբում և ռազմական օպերացիաներ է՞ր ղեկավարում, ով վերը նշված լուրերի համաձայն, անարդյունավետ գրոհներ էր կազմակերպում «Լելե թեփե» բարձրունքը գրավելու համար և հարցականի տակ էր դնում հազարավոր զինվորների կյանքե՞ր, ո՞ր Աննան է, այն, որը վայ գեներալներին բարոյական աջակցություն և «ծաղկեփնջեր» է՞ր բաժանում:
Հայ զինվորի մայրը ու առհասարակ մայրը՝ հայ մարդու համար բարձրագույն արժեք է, սրբություն: Մեր և մեր հայրենիքի համար զոհվածի մայրը, քույրը, հարազատը մեր հարազատն է, փոխանցեք այդ չար կնոջը, որ իրենց ընտանիքին բնորոշ մանիպուլյատիվ քարոզներով չփորձի մեզ և մեր հարազատներին տրամադրել իրար դեմ:
Մեր խնդիրը ձեր՝ մահաբեր, հայատյաց, հող հանձնող ռեժիմի հետ է և ոչ երբեք մեր հայրենակիցների և մայրերի» :