«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակների հավաստագրեր է հանձնել աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին:
Նշվում է, որ 2019-2020 ուսումնական տարվա համար հիմնադրամը ստացել է 90 դիմում աշխարհի բազմաթիվ համալսարաններ ընդունված երիտասարդներից: Հաստատվել է 55 դիմորդի հայտ՝ հաշվի առնելով նախօրոք հայտարարված չափորոշիչներն ու առաջնահերթությունները:
Կրթաթոշակ ստացածների մեջ է եղել նաև ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա տնտեսագիտություն է սովորելու Լոնդոնի համալսարանական քոլեջում:
Տեսանյութը՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Դիտեք նաև՝