▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանի նախաձեռնությունն անթույլատրելի է. Արսեն Թորոսյան

Ծխախոտ արտադրող ընկերություններից մեկը հրաժարվել էր գումար փոխանցել «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին․ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսին մամուլի այս լուրը հիշեցնելով՝ լրագրողը հարց ուղղեց Արսեն Թորոսյանին, թե որքանով է ճիշտ, որ քաղկեցին նպաստող ծխախոտ արտադրողը վճարի քաղցկեղով հիվանդների բուժման համար։

«Եթե կարճ ասեմ, ես դա համարում եմ անթույլատրելի»,- ասաց Թորոսյանը, լրագրողի դիտարկմանը, թե դա ներկայացվում է որպես սոցիալական պատասխանատվության հարց, նախարարը արձագանքեց․ «Գողից գողոնի մի մասի վերադարձ ակնկալելն էլ կարելի ա սոցիալական պատասխանատվության համատեքստում նայել»։

Արսեն Թորոսյանը նշել է, որ համաշխարհային շատ մեծ հակաքաղկցկեղային միությունները նշում են, որ որևէ կերպ չի կարելի համագործակցել ծխախոտային ինդուստրիայի հետ և ակնկալել որևէ գումար, որպեսզի չբարձրացվի դրանց դրական վարկանիշը.

 

 

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հատուկ հայտարարություն է ուղարկել երկրի ղեկավարներին, այդ թվում՝ նաև մեր երկրի, որով կոչ է արել չհամագործակցել որևէ ծխախոտային ինդուստրիայի ֆինանսական ծրագրերին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին