▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աննանախադեպը ձեր աշխատավարձի չափերը և ստացած պարգևավճարներն են»

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Աննանախադեպը պետական պաշտոնյաների աշխատավարձի չափերը և ստացած պարգևավճարներն են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, որտեղ մասնավորապես նշել է․

«2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում խոստացել ենք մինչեւ 2026 թվականը նվազագույն կենսաթոշակը հավասարեցնել պարենային զամբյուղի արժեքին:
Այսօրվանից Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ 31 հազար 600 դրամից դառնալով 36 հազար դրամ: 36 հազար դրամը Հայաստանում այս պահին հաստատված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 99.5 տոկոսն է:
Իսկ այն կենսաթոշակառուները, ովքեր իրենց թոշակը ծախսում են անխանխիկ եւ օգտվում են 10 տոկոսի չափով ետվճարի ստացման ծրագրից, փաստացի կստանան պարենային զամբյուղի 106 տոկոսից բարձր գումար: Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար»: Կենսաթոշակառուների կենսապահովման նվազագույն զամբյուղի մեջ բացի պարենային ծախսերից, մտնում են նաև նրանց հագուստի, կոշիկի, հեռախոսի վարձի, դեղորայքի, հիգիենայի պարագաների և այլ ծախսեր, 36 հազար դրամով կենսաթոշակառուները չեն կարող հոգալ այդ ծախսերը։ Իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք աննախադեպ կերպով բարձրացել են պետական պաշտոնյաների աշխատավարձերը, առանց հիմնավորման նրանց տրվող պարգևավճարները։ Նիկոլ Փաշինյանի աչքին կենսաթոշակառուների թոշակի 36 հազար դրամը, որի գնողունակությունը գնաճի հետևանքով խիստ նվազել է, շատ մեծ գումար է թվում։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ կուշտը սովածին մանր է բրդում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին