▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անունները կհրապարակեմ՝ որոշ մանրամասներով

Լրագրող Նարինե Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Շենքը կշահագործվի X տարուց»
Երբեք չհավատաք կառուցապատողի այս խոստմանը:
Նրանք հիմնականում թույլատրելի 6 ամսվա ժամկետն էլ են անցնում, դրանից հետո էլի երկա՜ր ձգում:
Քանի որ ոչ մի ստուգող մարմին նորմալ իր տեղում չէ՝ այսպիսի կառուցապատողը կարող է բոլորին մեղադրել, բացի իրենից:
Էլ չասեմ այսպիսի «կառուցապատողների» շենքերի վաճառքով զբաղվող «ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ», որ լավ իմանալով կառուցապատողի անբարեխիղճ վարքագիծը՝ կրակն են գցում բնակչին:
Հիմա էդպիսի մի իրավիճակում ենք մենք ու մեր հարևանները:
Առայժմ սա որպես խորհուրդ՝ բնակարան գնողներին:
Առաջիկայում այդ «կառուցապատողի» ու վաճառքով զբաղվող «ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ» անունները կհրապարակեմ, որոշ մանրամասներով, որ տուն գնելու համար չդիմեք նրանց ու նույն ծուղակն ընկնեք:
Տարածելը խրախուսվում է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին