Մեր հայրենակցուհի 15-ամյա Անի Գրիգորյանն այսօր գտնվում է կյանքի և մահվան եզրին: Նա լուրջ առողջական խնդիրներ ունի և նրան պետք է մեր օգնությունը: Բժիշկները ախտորոշել են մի սարսափելի հիվանդություն՝ մակերիկամների ուռուցք: Այս փխրուն, կենսուրախ աղջիկն արդեն տարել է երկու ծանր վիրահատություն, սակայն այսօր նրա կյանքը կրկին վտանգի տակ է: Հիվանդությունը կրկնվում է, և աղջկա վիճակը վատացել է: Որպեսզի Անին փրկվի, նրան պետք է անհապաղ վիրահատել Գերմանիայում կամ Ռուսաստանում: Սակայն բուժման համար պահանջվում է բավականին մեծ գումար, որը ընտանիքը ի վիճակի չէ վճարել:
Անհրաժեշտ հետազոտությունը արժե 4000 ԱՄՆ դոլար, իսկ վիրահատությունը` 25000 ԱՄՆ դոլար: Այս նպատակով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացվել է հաշվեհամար: Յուրաքանչյուր ոք, ով այս դժվարին պահին ցանկանում է օգնել և կանգնել Անիի կողքին կարող են փոխանցումներ կատարել հետևյալ հաշվեհամարներով`
Հ/Հ 115 00 63 1616 600 – Հայկական դրամ
Հ/Հ 115 00 46 4179 701 – ԱՄՆ դոլար
Հ/Հ 115 00 44 68 09 204 – ԵՎՐՈ
Հ/Հ 115 00 44 51 06 458 – Ռուսական ռուբլի
Անտարբերությունը սպանում է մեր մեջ մարդկությունը: Անտարբերությունը ուրիշների հանդեպ, աստիճանաբար հանգեցնում է անտարբերության սեփական կյանքի և սեփական անձի հանդեպ: Օգնության ձեռք մեկնեք փոքրիկ Անիին՝ բարի, խելացի ու գեղեցիկ հայուհուն: Օգնեք երեխային ոտքի կանգնել և ապրել լիարժեք կյանքով: Ի վերջո, բոլոր երեխաները մեր Հայաստանի վառ ապագան են:
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ`
+374 55850577