«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը այսօր քննադատել է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է սպանել Հայաստանի բիզնեսը։ Ըստ նախագծի, որը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ անցել է, բոլոր տնտեսվարողները, որոնք ունեն 100 քառ. մետրից ավելի տարածք, պիտի գնեն առնվազն $700-ի տեսախցիկ և 24/7 ռեժիմով ապահովեն կապ, որ այդ նկարահանումները գնան Ոստիկանություն։
Հայաստանը տոտալ վերահսկվելու է։
Թե ոնց ոստիկաններն այս տեղեկությունը կօգտագործեն, էդ էլ Աստված գիտի ու նաև մենք` մեր փորձից։ Ընկերություններն ունեն գաղտնիքներ՝ տեխնոլոգիական, նորարարական, հաճախորդների մասին և այլն, և այս ամենը կարող է ընկնել մրցակցիդ ձեռքը։
Հիմա քաղաքացու մասին. եթե դու ապրում ես Հայաստանում, ապա այսօր ուր գնացիր, ում հանդիպեցիր, ինչ գնեցիր, ինչ կերար, ում հետ քնեցիր, ում հետ էիր սրճարանում, ով եկավ քո տուն, դու ում տուն գնացիր և այլ ու այլ բաներ հայտնի կդառնան ոստիկաններին։ Իսկ եթե հայտնի դառնան ոստիկաններին, ապա հայտնի կդառնան նրանց ընկերներին ու ընկերների ընկերներին։
Հիմա՝ անվտանգային խնդիրներից։ 44-օրյա պատերազմի ժամանակ թուրքերն ու ադրբեջանցիները մտնում, կոտրում էին Հայաստանի տեսախցիկները և տեղեկությունը դնում ինտերնետում։ Իսկ հիմա ինչո՞ւ պիտի չկոտրեն։
Ո՞վ կերաշխավորի, որ Թուրքիան ու Ադրբեջանը, Ռուսաստանն ու Բուրկինա Ֆասոն չեն ունենալու ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ, քան Հայաստանի Ոստիկանությունը։
Ջորջ Օրուելը երբ գրում էր «Անասնաֆերմա»-ն ու «1984»-ը, երազում տեսել էր 2024 թվականի Հայաստանը»,- գրել է Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուքի իր էջում։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝
***