▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անթույլատրելի է այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սկսել բովանդակային բանակցություններ»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-1/eduard_sharmazanov.jpg

«Անթույլատրելի է այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սկսել բովանդակային բանակցություններ։ Ինչո՞ւ։ Ասեմ…
Կապիտուլյացիայից հետո եւ կապիտուլյանտների պատճառով Հայաստանն այսօր ահավոր թուլացած է։

Հայաստանը չունի ազգային շահերը սպասարկող իշխանություն։

Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգը հակահայկական է։

Նրանք, ինչպես նոյեմբերի 9-ից հետո, ստանալու են հայկական կողմից ամեն ինչ ու փոխարենը իրենց պարտավորությունը չեն կատարելու։

Հայաստանի իշխանությունը, ինչպես հունվարի 11-ին, այս անգամ եւս մնալու է դիտորդի դերում։

Չի կարելի թուրքերի եւ ադրբեջանցիների հետ վարել բովանդակային բանակցություններ, երբ դու վիրավոր ես ու դիմադրողականություն չունես։

Չկա խաղաղության օրակարգ, կա բացառապես թուրքական ու հակահայկական օրակարգ, որին մասնակցելը կնշանակի Հայաստանի պետականության փաստացի անկումը»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին