▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անվաստակ մեկը որոշել է ցինիկաբար ծաղրել բոլորին»․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

http://asekose.am/filemanager/uploads/edgar_xazanyan.jpg

«Հայաստանի Հանրապետության կազմավորման ողջ ընթացքում պետության և հանրային կյանքի պաշտպանության և զարգացման գործում որևէ դերակատարում չունեցած անվաստակ մեկը, որը կարողացավ միայն զանգվածաբար խաբել և մոլորեցնել հասարակության մեծ մասին, անազնվորեն զավթել ժողովրդի իշխանությունը և այն ծառայեցնել թշնամու շահերին, կործանել պետականությունը և դառնալ տասնյակ հազարավոր մարդկանց դժբախտության պատճառ, որոշել է ցինիկաբար ծաղրել բոլորին։ Անկախ պետականությունը 21-րդ դարում կործանելու առթիվ անկախության 30-րդ տարեդարձի օրը կազմակերպում գունագեղ տոնակատարություն` իբրև Հայրենիքի համար զոհված զինվորների հիշատակի արարողություն, անգամ նրանց ում մասունքները մինչև օրս մնացել են մարտերի դաշտերում և անտառներում, դիահերձարանների հատակներին և սառնարաններում։
Ցավում եմ այս ամենը հանդուրժող հասարակության համար»։

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին