Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՊԸ ղեկավարների այս նիստը Հայաստանի հերթական ստորացումն էր
Լուռ լսել, թե ոնց է հակառակորդը ստորացնում քո ազգին, ստեր պատմում քո 30 տարվա պատմության մասին, դա ի՞նչ է, եթե ոչ ստորացում և նվաստացում:
Կապիտուլյացիոն իշխանությունը միշտ է մնալու այս կարգավիճակում, քանի ինքը կա իշխանության ղեկին: Դրա համար էինք ասում՝ երկրին նոր ղեկավար է պետք, դրա համար էինք ասում, որ պարտված կապիտուլյանտը չի կարող շարունակել ղեկավարել և հանդես գալ մեր անունից:
ԱՊՀ երկրների առաջ Հայաստանը ներկայացնողի մազոխիստական և խխճուկ ելույթը համայն հայության համար պետք է լինի ազդանշան, որ գոնե հիմա խելքի գան և դադարեն սատարել այս ազգակործան ռեժիմին և իր սպասարկուներին: Դեռ ի՞նչքան մեզ պետք է ստորացնեն, որ հասկանանք, որ 2018թ. մեր նորագույն պատմության ամենամեծ սխալն էր»: