«Ապօրինի բերման ենթարկեցին, իբր ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար: Տեսնում եք՝ ես արդեն ազատ եմ արձակվել, հիմա էլ Ֆրանսիայի հրապարակում եմ:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորին, որոնք գրեցին, աջակցեցին, մտահոգվեցին: Ամեն ինչ լավ է, այս պայքարը ենթադրում է նաեւ նման բաներ: Բոլորս պետք է պատրաստ լինեն դրան: Ուրիշ ձեւ չի լինում: Սա ուղղակի ցույց է տալիս, թե այս մարդիկ ինչքան սարսափած են, ինչքան վախեցած են: Օր օրի այս շարումն ավելի մեծ թափ է առնում: Այս ամենը շատ կարեւոր է, ա մենք անում ենք մեր երկրի, մեր ապագայի, մեր հայ մնալու համար: Այնպես որ պայքարը շարունակվում է: Կարծում եմ՝ հաջողությունը մոտ է»,-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման մեջ նշել է Լևոն Քոչարյանը:
Նա կոչ արեց ժամը 19-ին մասնակցել Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին:
Դիտեք նաև՝