▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ապօրինի չեմ հարստացել, նշված գույքերն ինձ չեն պատկանում». Սեյրան Օհանյան

Հակակոռուպցիոն դատարանում ընթացող ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստին, Օհանյանն ասել է, որ առարկություններ ունի և նշված փաստերը չի ընդունում. «Ապօրինի չեմ հարստացել, նշված գույքերն ինձ չեն պատկանում, մասնավորապես՝ Սևանա լճի ափամերձ ավելի քան 1 հեկտար մակերեսով հողամասի ապօրինի զավթման մասին տեղեկությունն անընդունելի է ինձ համար: Այն, ինչի մասին խոսում է դատախազության ներկայացուցիչը, դրանց զգալի մասին ես չեմ տիրապետում»,- ասել  է Օհանյանը:

Հավելենք, որ դատախազի խոսքով՝ ներկայացված հայցով ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության, խնդրում է դատարանից բռնագանձել Սեյրան Օհանյանից և Ռուզաննա Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, մեկ տասնյակի հասնող անշարժ գույք, միլիոնավոր դրամներ: Դատախազը հավելել է ՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սևանա լճի ափին՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի վարչական տարածքում, Սեյրան Օհանյանն ունի ամառանոց, որը հաշվառված է ոմն Բենիամին Ղալեչյանի անվամբ, և որը Օհանյանի կողմից կամ նրա ցուցումով դեռևս 2010 թվականին ապօրինաբար զավթվել է. «Սևան Ազգային պարկի հաշվեկշռում գրանցված Սևանա լճի ափամերձ ավելի քան 1 հեկտար մակերեսով հողամասը, առանց շնարարական թույլտվության, կառուցապատվել է»,- հայտնել է դատախազը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին