▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ապրի Գոհարը, իրեն շատ քաջ է պահել ».Արամ Մանուկյան

«Վարդան Այվազյանի երեկվա պահվածքը ևս մեկ անգամ  փաստում է, որ շատ ՀՀԿ-ական պատգամավորներ իրենց վարքով ապացուցում են,  որ  շատ հեռու են   պատգամավորին հարիր  պահվածքից, Էլ չեմ խոսում, ՀՀ օրենսդրության խախտումների մասին», - ASEKOSE.am -ի հետ զրույցում ասել է պատգամավոր, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը ՝ անդրադառնալով երեկ ԱԺ միջանցքում Վարդան Այվազյանի և լրագրող Գոհար Վեզիրյանի միջև ծագած վիճաբանությանը, որին նախորդել էր  Արամ Մանուկյանի և Վարդան Այվազյանի վեճը:

«ՀՀԿ-ականները  զբաղվում են բիզնեսով, ու չամաչելով  հայտարարում են դրա մասին:  Իմ վեճը Վարդան Այվազյանի  հետ այդ մասին էր. կամ պետք է թողնեն պատգամավորական մանդատները բիզնեսով զբաղվեն, կամ բիզնեսը թողնեն: ՀՀ օրենսդրության համաձայն պատգամավորները բիզնեսով չեն կարող զբաղվել » : Մեկնաբանել է Արամ Մանուկյանը իր և Վարդան Այվազյանի միջև ծագած վեճը:

Նա զրույցի ընթացքում նշել է նաև, որ Այվազյանի և լրագրողի ընդհարման պահին նա արդեն միջանցքում չի եղել: Հետո մոտեցել է Գոհար Վեզիրյանին,  ներողություն խնդրել, որ ակամա նրան մենակ է թողել՝ չմտածելով, որ իրենց վեճը նոր զարգացումներ կունենա :

«Ապրի Գոհարը, իրեն շատ քաջ է պահել »,- ASEKOSE.am -ի հետ զրույցում ասել է  Արամ Մանուկյանը : 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին