▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Պետրոս Ղազարյանը խորհուրդ է տվել Սոլովյովին հեռանալ «Россия1» -ից

Կինը, ում փոխարեն թաղել են տատիկին, չի մահացել

Այս դրվագը ավելի լավ պատկերացում է տալիս, թե ինչ կարծիքի են մարդիկ առողջապահական ծառայության. . .

Վաղ առավոտից խուզարկություն են կատարում Սևանի «Հարսնաքար»-ում»․ Ամրամ Մակինյան

Երկար տարիների ձեր ներդրումը գնահատվում է ժողովրդի հարգանքով. Արմեն Սարգսյանը պարգևներ է հանձնել

Ոստիկանները եթերում դիմակ չկրելու համար «Արմնյուզ»–ում էին․ վարչական վարույթ է հարուցվել

Հարցվածների 85%-ը հավանություն է տալիս ՀՀ վարչապետի գործունեությանը

Նույն բանը կատարվել է Ռազմիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչ իմ կողմից. Թորոսյանի հարցաքննությունն ավարտվեց

Միացյալ Նահանգները 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ

Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված. . .

ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը ՍԴ արգելվել է վերջինիս լիազորությունների դադարեցման. . .

Միջադեպ՝ Սահմանադրական դատարանի մոտ

Գույքահարկի և հարկման նոր բազայի աստիճանական փոփոխություններ

Ինչ պատճառներով են ոստիկանները տուգանել բնակիչներին Նոր Նորքում

Գույքահարկի թեման հասարակական ճնշման ազդեցության տակ պետք է վերանայվի․ Հրանտ Թոխատյան

Որոշ ուժերի կողմից փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ. Միքայել Մելքումյան

Արարատ Միրզոյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

Մահացել է ևս 10 անձ, վարակվածների թիվն աճել է 662-ով` հասնելով 27320-ի

Գիշերվա կեսին, դատարկ Բաղրամյան փողոցում, ինձ տուգանում են ` դիմակը մի պահ իջեցնելու համար․․․

Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան․․․ Երևանի ավագանու անդամ

Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառներից մեկը հենց դա է եղել

Արսեն Թորոսյանը սենսացիոն ցուցմունք է տալու. մեղքը կջարդի Ռազմիկ Աբրահամյանի գլխի՞ն

Բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն զիջում է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին. Բագրատյան

Ձեր փոխարեն ես ուղղակի ներողություն կխնդրեի գյումրեցի տատիկի հարազատներից. Նաիրա Զոհրաբյանի. . .

Մահացած կնոջ հեռախոսից գումար փոխանցողը մայրապետ է. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն. . .

Լավ կլինի՝ վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային. Արսեն Թորոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

ԱԱԾ-ն Գյումրիում սոցապ աշխատակիցների կողմից նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու. . .

Կանեմ ամեն ինչ՝ կանխելու երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված. . .

Անհեթեթ ու նողկալի․ Ովքե՞ր են  ապականել/ում հայ-ռուսական հարաբերությունները և ի՞նչ պետք է անել

Մահացող կնոջ հեռախոսից բուժքույրերը գումար են փոխանցել իրենց համարին. կորած դիակի հետքերով

Եթե Հայաստանը, օրինակ, տարեկան մեկ միլիոն գլուխ ոչխար արտահանի, դա մեծ եկամուտ է. ՀՀ նախագահ

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրենին

Փնթի ապատեղեկատվության ուխտի ասպետները մի լուսանկար են շրջանառում՝ իբր տրանսպորտը 150 դրամ է դառնում

Որ Թորոսյանին դատելու են շատ ծանր հոդվածներով, չեմ կասկածում...Բժիշկ Արմեն Գրիգորյան

Գտե՛ք և հեռացրե՛ք ձեր միջից, մեծահարգ պետական Այրեր, բրուտոսներին. Ասողիկ աբեղա Կարապետյան

Համացանցում նկար և լուրեր են շրջանառվում քաղաքային տրանսպորտի թանկացման վերաբերյալ. Անի Խաչատրյան

Մարդիկ, ովքեր փորձում են ինձ ներկայացնել որպես պաշտոնից կուրացած և հղփացած, հիրավի ինձ չեն ճանաչում

Փաստաբանի հայտարարությունը՝ Մանվել Գրիգորյանի դստեր «փախնելու» վերաբերյալ

Պատվաստանյութը, լավագույն դեպքում, ստեղծվելու է 2-3 տարի հետո. Հայկ Մանասյան

«Պրոտիվ» մտնող այս մեքենան սպասարկելիս է եղել փոխվարչապետերից մեկին

Հույս ունեմ՝ հուլիսի 1-ը կարևոր հանգրվան կդառնա ժողովրդագրական իրավիճակը փոխելու ճանապարհին. Փաշինյան

Գյումրեցի տատիկի դին գտնվեց. նրան հուղարկավորել էին. Նաիրա Զոհրաբյան

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը սպասում է իր առաջնեկին

ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորները դիմել են ԱԺ նախագահին

Դագաղն ինքս եմ փոսն իջեցրել,ուրիշ ձեռք չկար. Արմեն Մարտիրոսյանը՝ Covid-ից մահացած հոր մասին

Սիրելի նախկին իշխանության շնիկներ, իմ մայրը ծերանոցում չէ. Սերգեյ Դանիելյան

1-ին երեխայի ծնվելու դեպքում միանվագ նպաստը նախկին 50 000-ի փոխարեն դարձել է 300 հզ. դրամ

Գագիկ Ծառուկյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց. նյութերի մի մասը փոստից դատարան չէին հասել

Պետությունը պետք է երաշխավորի, որ 5 լիտրն իրոք 5 լիտր է, պրեմիումն իրոք պրեմիում է․ Նիկոլ Փաշինյան

Ասֆալտի վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի պատմությանն օր առաջ պետք է վերջ դնենք. Նիկոլ Փաշինյան

Ապրիլի 24-ի նախօրյակին Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները հանդես են եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով

 

Image may contain: one or more people, people sitting and indoor

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում այսօր կայացել է հանդիպում, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Քննարկվել է վերջին օրերին հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակը: Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգություններն են հայտնել և հանդես եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով՝ հորդորելով հատկապես մեր ժողովրդի համար կարևոր օրը՝ Ապրիլի 24-ին, միասնաբար և բոլոր տարակարծությունները մի կողմ դրած հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հանդիպման սկզբում նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է.

«Վեհափառ Տե՛ր, Արցախի հարգարժա՛ն նախագահ, պարո՛ն վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք այս հանդիպման իմ խնդրանքին: Վաղը Ապրիլի 24-ն է՝ մեր ժողովրդի համար սուրբ օրը: Օր, որ 100 տարուց ավելի մեր ողջ ժողովուրդը նշել է որպես Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և մեր ազգային ողբերգության օր: Սակայն այս օրերը թեժ են՝ երկրի տարբեր մասերում կան ցույցեր, Երևան քաղաքն անհանգիստ է: Ճիշտ է, սրանք մեծ մասամբ խաղաղ ցույցեր են, սակայն այս լարված վիճակը նաև պայթյունավտանգ է: Իհարկե, մեզնից յուրաքանչյուրը կոչով դիմել է և՛ ժողովրդին, և՛ իշխանություններին, և՛ ոստիկանությանը, որպեսզի կարողանանք ամբողջապես պահպանել խաղաղ վիճակը՝ խաղաղ ցույցեր և խաղաղ արձագանք այդ ցույցերին:

Սակայն վաղը Ապրիլի 24-ն է, և մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա ու գնահատի վիճակի և պահի զգայունությունը, կարևորությունը: Օր է, երբ հայերը՝ ինչպիսին էլ լինեն, մեզնից յուրաքանչյուրը ինչպիսի քաղաքական կարծիք էլ ունենա, հանգստություն կամ անհանգստություն, այդ օրը՝ այդ սուրբ օրը մենք չենք կարող վտանգի ենթարկել:

Հետևաբար, խնդրել եմ, որպեսզի հավաքվենք, որպեսզի մեկ անգամ ևս կոչով դիմենք մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որպեսզի բոլորս միասին հարգենք Ապրիլի 24-ը՝ մեր զոհերի հիշատակը: Օր, երբ երկու հայ իրավունք չունեն իրար վրա ձեռք բարձրացնել: Օր, երբ չպետք է թափվի հայի մի կաթիլ արյուն: Օր, երբ ամբողջ աշխարհը մեզ է դիտում: Եթե մենք չկարողանանք համախմբվել այս օրը՝ Ապրիլի 24-ին, անկախ մեր բոլոր տարբերություններից, ապա հսկայական վնաս կհասցնենք մեզ, մեր պատմությանը և մեր ժողովրդին:

Հետևաբար, հրավիրել եմ ձեզ հանդիպման, որպեսզի համաձայնվենք կոչով դիմել մեր բոլոր հայրենակիցներին՝ աշխարհասփյուռ և հայրենիքում, որպեսզի մեր բոլոր տարբերությունները, կարծիքները գոնե մեկ օրով մի կողմ դնենք, միավորված լինենք այդ սուրբ օրվա և մեր ազգային պայքարի շուրջը և դրանից հետո՝ գուցե ամսի 25-ից սկսած, նորից անցնենք մեր խնդիրների լուծմանը:

Իսկ այդ խնդիրները, ինչպես ասել եմ մի քանի անգամ, ունեն մեկ լուծում՝ երկխոսություն, բանակցություններ»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ես կարծում եմ, որ ոչ միայն մեզնից յուրաքանչյուրը, այլ յուրաքանչյուր հայ ամեն ինչ պետք է անի, որպեսզի որևէ բիծ Ապրիլի 24-ի օրվա վրա, ոչ միայն վաղը, այլև ընդհանրապես երբեք չլինի: Ուստի մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ օրը կարողանանք մեր հարգանքի տուրքը մատուցել մեր սրբադասված հայրենակիցների հիշատակին»,-ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը:
«Ես հավատում եմ, որ մեր ժողովրդի զավակների համար սուրբ ու նվիրական է Ապրիլի 24-ը: Եվ տասնամյակներ շարունակ մենք աղոթքով բարձրացել ենք Ծիծեռնակաբերդ, Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրներ՝ մեր խոնարհումը բերել նրանց հիշատակին: Վաղը, նույնպես համոզված եմ, որ ազգիս յուրաքանչյուր զավակ պատասխանատվության զգացումով, զգոն, սթափ վիճակով, իր հոգում աղոթք պիտի բարձրանա հուշահամալիր և իր հարգանքը մատուցի, իր խոնարհումը բերի, հայցի սրբերի բարեխոսություն, որպեսզի մեր հայրենիքը շարունակի բնականոն կյանքով առաջ ընթանալ և անվտանգ դարձնել մեր ժողովրդի կյանքը, հաստատուն, ամուր, կայուն՝ հայոց պետականությունը: Եվ այս մաղթանքը, այս աղոթքը նվիրական պետք է լինի յուրաքանչյուր հայորդու համար, որ պիտի հնչի Ծիծեռնակաբերդի բարձունքից»,-ասել է Վեհափառ Հայրապետը:

«Մեծարգո՛ նախագահ,
Եվ՛ ես, և՛ Արցախի ժողովուրդը ողջունում ենք Ձեր նախաձեռնությունը, և ավելի քան համոզված եմ, որ մեր ժողովուրդը համարժեք կընկալի այս նախաձեռնությունը և կցուցաբերի այդ անհրաժեշտ վերաբերմունքը»,-ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Մեծարգո՛ նախագահներ,
Հարգարժա՛ն վարչապետ,
Վեհափա՛ռ Տեր,
Սիրելի՛ գործընկերներ,

Ես ուզում եմ մի փոքր մանրամասն ներկայացնել ձեզ, որ երեկ գիշերը, վերադառնալով արտասահմանից, անմիջապես այցելեցի և՛ Սասուն Միքայելյանին, և՛ Արարատ Միրզոյանին, և՛ Նիկոլ Փաշինյանին: Առաջինը, որ կոչ արեցի, որին միանշանակ կողմ եմ, ինչ այստեղ հնչեց՝ Ապրիլի 24-ը մեր միասնության օրն է, դա մեր սուրբ օրն է, և մենք բոլորս պետք է միասին լինենք: Ես առաջարկեցի, որ այսօրվանից սկսած մենք սկսենք մեր գործընթացը՝ նստենք սեղանի շուրջ՝ շատ մանրամասն բացատրելով իրական նպատակներն ու սպասելիքները բոլորի համար՝ ժողովրդի համար, որովհետև այն, ինչ մենք պետք է անենք, մենք ժողովրդի համար ենք անելու: Այսօր էլ հանդիպեցի «Ելք»-ից պատգամավորի, որին խնդրեցի, որ ինքն իր գործընկերներին կոչ անի, որ մենք, սեղանի շուրջ նստելով, այդ ժամանակահատվածում դադարեցնենք հավաքները, որպեսզի կարողանանք հանգիստ, առանց որևիցե ճնշման գնանք, ստեղծենք այն ճանապարհային քարտեզը, որով կարող ենք առաջ գնալ և հանգուցալուծում ունենալ: Այսինքն՝ այսօրվանից սկսած մենք այս առաջարկը պետք է արդեն տանենք առաջ»,-ասել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Մեծարգո՛ պարոն նախագահ,
Ապրիլի 24-ի հետ կապվածը այլընտրանք չունի, և ես չեմ կարծում, որ որևիցե հայ համակարծիք չլինի Ձեր ասածի հետ: Ես ողջունում եմ Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությունը, և դա ևս մեկ անգամ հաստատում է, որ բոլոր տարաձայնությունները, բոլոր խնդիրներն այդ օրը պետք է մի կողմ թողնել և անցկացնել Ապրիլի 24-ը: Կգա մյուս օրը, կփորձենք գտնել լուծումներ»,-ասել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Շնորհակալ եմ պարո՛ն նախագահ, 
Ես վստահ եմ, որ նման առաջարկը մեր ժողովրդի կողմից ընկալելի կլինի: Չափազանց կարևոր օր է, և մենք խնդիր ունենք հերթական անգամ աշխարհին ապացուցելու, որ մենք՝ հայերս, նպատակները և դեմ նպատակները, որոնք ունենք, կարող ենք նստել և տրամաբանական պայմանավորվածության գալ, դա անհրաժեշտ է: Եվ ես վստահ եմ, որ մենք լուծում կգտնենք»,-ասել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպման մասնակիցներին շնորհակալություն է հայտնել հնչեցրած կարծիքների և իր առաջարկությունը սատարելու համար: 
Հանդիպման ավարտին առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը ԶԼՄ-ների առջև հանդես է եկել հայտարարությամբ.

«Այսօր մենք որոշում ենք կայացել, և ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի: Եվ ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի մոտ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծում գտնենք: Վաղվա օրը չափազանց կարևոր է, և ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն կունենանք և սթափություն, որ ամբողջ աշխարհին ցույց տանք, անկախ նրանից՝ ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն, ինչքան չլուծված հարցեր կան, կարող ենք նստել և տրամաբանական լուծում գտնել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին