▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 7. Մի քանի տասնյակ ոստիկաններ բերման են ենթարկում հայ կանանց՝ կառավարության շենքի մոտից

Ապրիլի 7. Մի քանի տասնյակ ոստիկաններ հայ կանանցից պաշտպանում են կառավարության շենքը․ ինֆորմացիան թարմացվում է

Դիտեք նաև տեսանյութ՝ Ապրիլի 7-ը՝ Հայաստանում. ոստիկանությունը բերման է ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ ակցիա իրականացնող կանանց

«Էսօրվա ակցիայի իմաստն այն է, որ վերջնական ամրագրենք, որ էս իշխանությունները ոչ միայն թրքահպատակ են, այլև թուրք են, որովհետև հասարակական սեկտորում տարիներ շարունակ փորձել են քողարկված իրականացնել թրքասիրության և ադրբեջանասիրության քարոզ, իսկ հետպատերազմյան շրջանում այնքան են լկտիացել, որ բացահայտ և անթաքույց խոսում են թուրքերի և ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության, առևտրային հարաբերություներ հաստատելու, ճանապարհներ բացելու, շփվելու մասին էն պարագայում, երբ մենք ունենք հազարավոր անհետ կորածներ, հարյուրավոր գերիներ»,-հայտարարել էին  «ՎԵՏՕ» շարժման անդամները, ովքեր Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով քայլել են դեպի կառավարության շենք:

Նշենք, որ ոստիկանները բերման էին ենթարկում ակցիայի մասնակից հայ կանանց կառավարության շենքի մոտից, սակայն աղմուկից հետո դադարեցրեցին իրենց գործողությունները։ Ըստ տեղեկությունների՝ կան մի քանի  բերման ենթարկված կանայք։

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին