▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլ ենք հերթապահել, բայց չեմ համարում, որ պատերազմի մասնակից ենք. Նիկոլ Փաշինյան

Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը Կառավարության նիստում ներկայացրեց պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում հաստատելու կարգը սահմանող նախագիծը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ապրիլյան պատերազմի մասնակիցներին է հանդիպել, որոնք դժգոհել են, որ իրենց զինգրքույկներում որևէ նշում չկա մարտական գործողություններին մասնակցության մասին։ Գաբրիել Բալայանը նշեց.

 



«Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի կարող նշվել մարտական գործողությունների մասնակից, քանի որ այն ենթադրում է առնվազն 3 ամիս մարտական գործողություններին մասնակցություն։ Վերջիններիս զինգրքույկում կարող է նշվել մարտական հերթապահության կամ մարտերին մասնակցության մասին տեղեկություն»:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ Ապրիլյան պատերազմի մասնակիցների խնդիրն ավելի շատ բարոյական է, նրանք ցանկանում են, որ զինգրքույկներում նշվի իրենց մարտական հերթապահության մասին։

«Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլ ենք հերթապահել, բայց ես չեմ համարում, որ պատերազմի մասնակից ենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝տեսանյութում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին