▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ափսոս՝ ձեր կալանավորված վիճակների նկարները չեն հրապարակվել․․.Սրբազանն՝ իշխանություններին

Ափսոս՝ ձեր կալանավորված վիճակների նկարները չեն հրապարակվել․․ Բագրատ Սրբազանն՝ իշխանություններին

«Ասում են՝ իբր ես ուզում եմ բախումներ հրահրել, որ ինձ կալանավորեն և այս իրավիճակից դուրս գամ»,- քմծիծաղով ասաց Բագրատ Սրբազանը։ «Ի՞նչ տարբերություն ճաղերի ետևում ենք, թե բաց տարածքում, միևնույն է, կալանավորված ենք բարոյապես, մտքով ու հոգով։ Ամոթ մեզ, որ մինչև այսօր նման իշխանություն կա մեր երկրում։ Բայց այդ ամոթը մենք մաքրելու ենք։ Խնդրում եմ լրագրողներին՝ այս շենքի ներսում գտնվողների բարբաջանքներին ինձ հետ զրույցում չանդրադառնալ»,- իր ելույթում ասաց Սրբազանը։

Դիտեք նաև՝

***

***

«Քիչ հետո ԱԺ խորհրդի նիստը պետք սկսվի, որտեղ կքննարկվի նաև ժողովրդի պահանջով անվստահություն սկսելու գործընթացը»,- Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հրավիրված հավաքին ասաց Բագրատ Սրբազանը։ «Խորհրդի նիստի ավարտից հետո պատգամավորները կգան, կներկայացնեն իրավիճակը։ Եթե այդ պահանջը մերժված լինի, ապա մենք էլ ստիպված պետք է նրանց թույլ չտանք գործի գալ, իրենք իրավունք չունեն մեր վճարված հարկերի հաշվին իբր թե աշխատել՝ չգիտես ինչի և ում համար»,- նշեց նա՝ կոչ անելով սպասել պատգամավորների վերադարձին և նրանց ամփոփ ելույթին, որից հետո անելիքները կհստակեցվեն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին