▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա, դու մարդկանց տների լույսը տարար, հիմա ասում ես՝ մենք ձեզնից ոչ մի բան չենք գողացել․ Գևորգ Պետրոսյան

Այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ասել է, որ Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նախկին և ներկա բոլոր պատվարժան պաշտոնյաններին․

«Արման Թաթոյանին ինչի՞ ես հետապնդում, այ տղա։ Արման Թաթոյանը Մարդու իրավունքների ամենաարդյունավետ պաշտպանն է։ Ո՞վ կարող է ուրանալ նրա դերը ռազմագերիների վերադարձի հարցում։ Ո՞վ ես դու, որ ցուցում ես տալիս քո մի երկու լնգուլավազ պատգամավորների, որ անուն կպցնեն, քննադատեն։ Շատ երկրներ կցանկանային Արման Թաթոյանի նման Մարդու իրավունքների պաշտպան ունենալ։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բյուժեն ցանկանում էին կրճատել։ Կրաճատեք բա ի՞նչն ավելացնենք, ձեր գոմիկ ու անգրագետ նախարարների պարգևավճարնե՞րն էիք ուզում ապահովել»,- նշել է նա։

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ թեպետ Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ սխալներ թույլ տվել են, սակայն որևէ մեկն այս չափ վնաս չի պատճառել երկրին։

«Նիկոլ Փաշինյանը կործանել է Հայաստանը։ Ամոթ է ուղղակի։ Գնում է գյուղեր, ինչքան կիսախելագար, կասկածելի բովանդակությամբ մարդ կա մոտեցնում են միկրոֆոնին։ Գեղարքունիքում ասում է՝ մենք ձեզնից ոչ մի բան չենք գողացել։ Արա, դու մարդկանց տների լույսը տարար, հիմա կանգնել ես զոհված երեխեքի ծնողների առաջ, այ փսլնքոտ, դու տարել ես իրենց ապագան, իրենց հույսը։ Դու ավելի մեծ բան ունեի՞ր տանելու։ Սրա խուժանության աստիճանը պատկերացրե՞լ եք։ Ամբարտավան փնթին Ծովինար համայնքում ժպտալով կարդում է մեր զոհված երեխեքի անունները։ Արա, դու չես ամաչում, որ դեռ ապրում ես»,- նշել է  Պետրոսյանը։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին