▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ես քարոզում եմ սեր, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը, բայց երբ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք. . .

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 2 զոհ, 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

Նիկոլ Փաշինյանին հարց ուղղած ադրբեջանցի «բլոգերն» իրականում հատուկ ծառայությունների աշխատակից է

Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ․․․Միքայել Մինասյանի գրառումը

Եվս մի դրվագ ՍԾՏՀ լարված նիստից. Բաբկեն Թունյան

«Ասել կուզի՝ ապրիլից գազը թանկանում է, ժողովուրդ ջան». Էդուարդ Շարմազանով

«Բա որ մահապարտ ահաբեկիչ լիներ ու շենքն օդ բարձրացնելու միտք ունենար». Աշոտ Ասատրյան

Նիկոլ Փաշինյանի ելույթը ISPI ուղեղային կենտրոնում

Հեռացա, որ ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել, բայց հիմա ... Սերժ Սարգսյան

Ի՞նչ պատասխանեց Նիկոլ Փաշինյանը իր հրաժարականը պահանջող կնոջը

Էս որտեղի՞ց մեզ սենց մտածողություն. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Միլանում կրկին խոսել է տասը մնասի առակի մասին  ու պատասխանել տեղի հայերի հարցերին

Ինչպե՞ս էր ադրբեջանցին մտել Միլանի հայկական եկեղեցի ու հարց տալիս Նիկոլ Փաշինյանին

Հենրիխ Մխիթարյանը, մեղմ ասած, թքած ունի հավաքականի վրա. ՀՖՖ պաշտոնյա

Հիշենք՝ հանճարները չեն ծնվել հարուստ քաղաքներում, նրանք ծնվել են փոքր գյուղում. Արմեն Սարգսյան

Ինչպե՞ս Միլանի հայերը դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին

Ինչու՞ նիստը նախագահող ադրբեջանցի պատգամավորը նյարդային էր արձագանքում Բաբկեն Թունյանին

Խոշոր վթար Արարատում. վաղը տեղի էր ունենալու վիրավոր աղջկա հարսանիքը

Նախարարն ասել է՝ դասերին չեկող ուսանողները նույն կուրսում կմնան

Արմավիրի մարզերի ձկնաբուծարաններում ստուգումներ են սկսվել

Նոր Հայաստանում պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն կարող լինել. Ավինյան

Բոլոր նրանք, որոնք «պանյատկեքով» են ապրում, իմացեք, որ ձեր օրենքներով չենք խոսելու. Սերգեյ. . .

Ազգային օրակարգի մեծ վերնագրի ներքո ՀՀ-ում հաստատվել էին կոռուպցիոն կարգեր. Փաշինյանը՝Սուրբ Ղազարում

Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպք. ԱԱԾ

Ինչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում

Խմելու ջրի սակագինը հունվարի 1-ից կդառնա 180 դրամ. պետության սուբսիդիան դուրս կգա

Ե՞րբ կլուծվի Երևանում տրանսպորտի հարցը. Տիգրան Ավինյանը մեկնաբանում է

Ավինյանը դրական կարծիք ունի «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի վերաբերյալ

Վովա Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել՝ բռնության գործադրմամբ խուլիգանության համար

Ավետիք Էլոյանը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարի դեմ

Արայիկ Հարությունյանը մի խումբ երեխաների հետ գնացել է Բաղրամյան 26

Նիկոլ Փաշինյանի «լայվ»-ը Վենետիկից

Ո՞ւմից էր Նիկոլ Փաշինյանը պաշտպանում Մել Դալուզյանին. «Իմ քայլ»-ի պատգամավորը՝վարչապետի. . .

Իջևանում հովազը հարձակվել է քաղաքացու վրա և մարմնական վնասվածքներ պատճառել. կենդանին գրանցված. . .

Մարիամ Փաշինյանը՝ փաբ կառուցելու լուրերի մասին

Երևանի կենտրոնում կրակել են շան վրա. ահազանգ

Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը. փաստաբան

60 օր է ասում եմ առանց տեղումների եղանակ․ Գագիկ Սուրենյանը ձանձրացել է

Քիմ Քարդաշյանը տարածել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշի՝անմոռուկի պատկերը և գրառում արել

Որևէ մեկի մոտ չէի տեսել նման ընդգծված հայրենասիրություն. այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը դառնում է 60 տարեկան

Վահե Պարազյանից պահանջում են ներողություն խնդրել Սամվել Կարապետյանի ընտանքից, կամ մեռնել

Ինչ-որ մի գազելի շոֆեր ուզում էր վիզս կտրեր... Արտյոմ Կարապետյան

Զավեշտալի. «Մանախի» հովանավորյալին համակարգից հեռացնելու փոխարեն՝ պարգեւատրում են

ՊԵԿ-ը հարցաքննել է Ծառուկյանի իտալացի գործընկերոջը. Վերջինս մեկնել է ՀՀ-ից

Ֆուտ­բո­լա­յին խայ­տա­ռա­կու­թյան քա­ղա­քա­կան «նրբե­րանգ­նե­րը». ՀՖՖ-ում դեմարշ է. . .

Արտառոց նշանակում ՊՆ-ում. բարձր պաշտոն է ստացել մեղադրյալի կարգավիճակ ունեցողը

«Վերնատունը» համաժողով կանի Արցախում. Նրանք կաջակցեն Վիտալի Բալասանյանին

«Ասեմ, իմացիʹր, պարոն վարչապետ». Էդուարդ Շարմազանով

Փաշինյանը՝ 9:1 հաշվով ջախջախիչ պարտության մասին

Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով:

ՀՔԾ լրատվական ծառայության փոխանցմամբ, ըստ առաջադրված մեղադրանքի` 2018 թվականի փետրվարի 12-ին ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար ՀՀ ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունը: 2018 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովը վերջինիս ընտրել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:

2018 թվականի մարտի 1-ի դրությամբ, երբ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր շուրջ 40 օր (ՀՀ նորընտիր նախագահն իր պաշտոնը ստանձնելու էր 2018թ. ապրիլի 9-ին), մի խումբ պաշտոնատար անձինք 6 տարի ժամկետով Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու` ուժի մեջ մտնող սահմանադրական կարգավորումներից խուսափելու և այդ պաշտոնում իրենց թիմակցին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն ընձեռելու նպատակով, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ զավթել են իշխանությունը՝ սահմանադրական հիշյալ սահմանափակումը գործողության մեջ մտնելուց առաջ Հրայր Թովմասյանին 2018 թվականի մարտի 21-ին նշանակելով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում:

Մասնավորապես, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, որը թվագրվել է 2018 թվականի մարտի 1-ով: Հիշյալ դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ, քանի որ հակառակ պարագայում ԱԺ նախագահը հնարավորություն չէր ունենա մինչև Ազգային ժողովի հաջորդ հերթական նիստը՝ 2018 թվականի մարտի 20-ը, հրապարակել ՍԴ նախագահի հրաժարականի մասին, իսկ դրանից հետո օրենքով նախատեսված եռօրյա ժամկետի պահպանման պայմաններում անհնարին էր դառնալու մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելը՝ 2018 թվականի ապրիլի 9-ը, գործող ընթացակարգով Հրայր Թովմասյանին նշանակել ՀՀ ՍԴ նախագահ, քանի որ մինչ այդ ԱԺ հերթական նիստ նախատեսված չի եղել:

 

Արսեն Բաբայանը, մի խումբ անձանց կողմից 2005 թվականի փոփոխություններով ՀՀ սահմանադրության համաձայն՝ 2002 թվականի փետրվարի 20-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումների խախտմամբ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու դիտավորությամբ, Գագիկ Հարությունյանի դիմումը փաստացի 2018 թվականի մարտի 5-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժնի «Մալբերի» էլեկտրոնային պաշտոնական համակարգ մուտքագրված լինելու պայմաններում, ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժնի աշխատակիցների միջոցով նշված դիմումում մտից դրոշմակնիքի վրա կեղծ տեղեկություններ գրառելով, ինչպես նաև «Մալբերի» էլեկտրոնային համակարգում դրա մուտքագրման ամսաթիվը 2018 թվականի մարտի  2-ը նշելով,  խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը: Այդ կերպ, Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: 

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ա. Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին