▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա հո դուք գիժ չեք, արա.Ի՞նչն էր «գժվացրել» ԱԺ պատգամավորին.lragir.am

lragir.am-ի փոխանցմամբ` ԱԺ ՀԿԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը, ով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում հանդես է գալիս հեռուստադիտողի շահերից, այսօր խորհրդարանում բորբոքվել է լրագրողներից մեկի այն հարցից, թե արդյո՞ք նորմալ է, որ օրենք է խախտվում և հայկական հեռուստատեսությամբ  ռուսերեն  լեզվով  խաղ է ցուցադրվում:

«Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Որ  փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»,- լրագրողներին դիմել է  Բադեյանը:

Նա  նշել է. «Հաշվեք լեզվի դասընթաց ա, խաղ չի, օտար լեզվով դասընթացներ չեն ցուցադրո՞ւմ հեռուստատեսությունները»:

Բադեյանն ասել է, որ համոզված է՝ եթե այդ խաղը պորտուգալերեն ցուցադրվեր, լրագրողները բունտ չէին անի: Նա լրագրողներին խորհուրդ է տվել. «Հիշեք, ինչքան լեզու իմանաս, էնքան մարդ ես, իմացեք»:

«Հմի էդ խաղի աշխատանքային լեզուն  ռուսերենն ա, արա հո դուք գիժ չեք, արա: Կարո՞ղ ա մտածում եք՝ էդ խաղը խաղացող երեխեքը հայերեն չգիտեն, գիժ ե՞ք»,- նշել է  Բադեյանը: Երբ լրագրողները հորդորել են  իրենց «արա»-ով չդիմել, Բադեյանն ասել է. «Արա-ն բացականչություն ա, ձեզի չեմ ասում»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին