▲ Դեպի վեր

Շաբաթ, 29.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ են կատարվում»․ Հայկ Կոստանյան

Թարմացված. Բերման են ենթարկվել Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը։ «Ֆակտոր»-ի տեղեկություններով` ի թիվս այլ պաշտոնյաների, նրանք ևս ձերբակալվել են: «Մեր աղբյուրի տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է գնումների ընթացքում չարաշահումների, փողերի յուրացման, կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքի չարաշահման և փաստաթղթեր կեղծելու կասկածանքի հետ»,- հավելում է լրատվամիջոցը:

***

Թարմացված. Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը գրել է.

«Քանի որ հարցումները շատ են, տեղեկացնում եմ հետևյալը․ 

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային  վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»։

***

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնում է, որ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ են կատարվում․

«Հավելյալ ինֆորմացիայի դեպքում քննչական գործողություններ իրականացնող մարմինները հանդես կգան հայտարարությամբ»,- գրել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին