▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագածոտնում ծնողներն իրենց 7 ամսական աղջկան օրորոցի մեջ հայտնաբերել են մահացած

Երեկ՝ մարտի 9-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մելիք գյուղի 1-ին փողոցի տներից մեկը, որտեղ օրորոցի մեջ հայտնաբերել են երեխայի դի։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են,որ մահացածը 7 ամսական Աննա Կ-ն էր, ում ծնողները իրավապահներին հայտնել են, որ ժամը 07։30-ի սահմաններում օրորոցի մեջ երեխային հայտնաբերել են մահացած վիճակում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին