▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջադրվելու եմ «ՔՊ»-ին շատ ձայներ բերելու համար. Արսեն Թորոսյանը կմասնակցի ընտրություններին

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին Արսեն Թորոսյանը կմասնակցի որպես ռեյտինգային թեկնածու և կառաջադրվի թիվ 4 ընտրատարածքում. այս մասին առողջապահության նախարարի պաշտոնակատարն այսօր՝ նոյեմբերի 7-ին ասաց ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

 

 

 

 

 

 

 

 

 

Միաժամանակ, Արսեն Թորոսյանը պատրաստ է աշխատել նաև գործադիրում. «Առաջադրվելն ընտրապայքարի մեջ մտնելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ավելի շատ ձայներ բերելու համար է արվել:

 

 

 

Իսկ ընտրություններից հետո արդեն կորոշվի՝ ով է պաշտոնավարում Ազգային ժողովում, ով՝ կառավարությունում»: Ճշտող հարցին, որ, փաստորեն, առաջադրվում է ԱԺ ընտրություններում, բայց խորհրդարանում աշխատելու նպատակ չունի՞, Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Ես չասացի ԱԺ գալու նպատակ չունեմ, ես ասացի, որ պատրաստ եմ աշխատել որպես նախարար»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին