▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջանային մանդատ ենք տվել էս ծաղրածուներին, բերել գցել ցիրկի արենա․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երբեմն, վերջերս՝ ավելի հաճախ, մարդու նյարդերը չեն հերիքում լսել ԱԺ մեծամասնության որոշ երեսփոխանների։ Մենք, որպես համախումբ, շատ սխալ բան ենք արել՝ թույլ տալով, որ ինչ շիզոֆրենիկի ասես բերեն լցնեն ցուցակներ ու հետո դրանք՝ քաղաքականությունից ու իրավունքից «ոտաբոբիկ» էակները, նստեն իրենց կաբինետներում ու վերամբարձ տոնով մեզ դասեր տան իրավունքի ու իրավական պետության վերաբերյալ։

/filemanager/uploads/Suren_Sahakyan.jpg

Ա՛յգլխներիդ ձյուն գաԵրբ իմացող մարդիկ ասում են իրավական պետություն, հասկանում են պետություն, որն իր գործունեությունը կառուցում ա մարդու արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները, որոշումների կայացման ընթացքում էդ մարդկանց ձայնը լսելի դարձնելու սկզբունքները պաշպանելու հիման վրա։ Սրանք էկել, մեզ պատմում են, թե իրավական պետությունը օրենքներին կուրորեն հետևելն ա։

Հատուկ մի լիկբեզ էլ կարելի ա անել։ Օրենքը մի բան ա, որը կարա ընդունվի, փոխվի ու չեղարկվի 24 ժամում, ասենք՝ 50 մարդու կողմից, իսկ իրավունքը հաստատվում կամ օտարվում ա հանրաքվեի միջոցով՝ բոլորի կարծիքը հաշվի առնելու պարագայում միայն։ Առաջանային մանդատ ենք տվել էս ծաղրածուներին, բերել գցել ցիրկի արենաՀերիք ա, էլի»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին