«Մի քանի կարևոր շեշտադրումներ եմ արել առողջապահության նախարարության խորհրդատուների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած իմ բացման խոսքի մեջ»,-գրել է ԱՆ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ու ներկայացրել իր ելույթը:
Ավելի վաղ, Արսեն Թորոսյանը գրել էր․
«Առողջապահության նախարարության խորհրդատուների հետ 2-րդ արտագնա հանդիպման ժամանակ քննարկում ենք ոլորտային հարցերը, լսում ենք մասնագետների կարծիքները ընթացիկ և ապագա ծրագրերի վերաբերյալ։

Նման հանդիպումների ընթացքում ես և նախարարության աշխատակազմը շփվում ենք ոլորտի առաջատար մասնագետների հետ և ապահովում այն հետադարձ կապը, որը մեզ թույլ է տալիս վերանայել ընթացիկ առողջապահական ծրագրերը և պլանավորել նորերը։ Չեմ վարանի ասել, որ առողջապահության ոլորտի կառավարումը երբեք այսքան մասնակցային չի եղել»։


