▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկում եմ այս նոր սերնդի հրապարակը «Հեղափոխության Հրապարակ» անվանակոչել. Թեհիմնա Վարդանյան

Առաջարկում եմ չհապաղել ու առաջիկայում նիստի օրակարգ մտցնել այս նոր սերնդի հրապարակը «Հեղափոխության Հրապարակ» անվանակոչելու նախագիծ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն՝ անդրադառնալով «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում լուսացույցերը անջատելուն եւ երթեւեկությունը շրջանաձեւ կազմակերպելուն։ Նա մասնավորապես նշել է.

«Արդեն քաղում ենք քաղաքային իշխանությունների ջանասիրաբար ու տքնաջան աշխատանքի առաջին պտուղները: Փառահեղ լուծում «Հայրենիք» կինոթատրոնի մոտ կառուցվելիք ինչ-որ անիմաստ էստակադայի փոխարեն գծվում է մի փառահեղ կլորակ: 2018 թվականից մինչ այսօր, դեռ երկար ժամանակ չանցած, ունենք մի զիլ, բարդագույն լուծումներով ներկված ու միանշանակ խցանումները զրոյացնող հրապարակոտ մի բան:

Հ.Գ. Առաջարկում եմ չհապաղել ու առաջիկայում նիստի օրակարգ մտցնել այս նոր սերնդի հրապարակը «Հեղափոխության Հրապարակ» անվանակոչելու նախագիծ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին