«ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը՝ դիմելով բոլոր ընդդիմադիրներին, ուղիղ եթերում հանդես եկավ առաջարկությամբ․ «Այսօր ՀՀ-ում կա 100-ից ավել գրանցված ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում խորհրդարանական ընդդիմությունը։ Առաջարկում եմ բոլորին՝ Գագիկ Ծառուկյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, և այլն, ապրիլի 24-ին, առանց մեկս մյուսին խանգարելու, Երևանի տարբեր վայրերում կազմակերպել հանրահավաքներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ»,-ասաց Վարդան Ղուկասյանը՝ տեղեկացնելով, որ «ԴՕԿ» կուսակցության հանրահավաքը կկայանա ապրլի 24-ին՝ ժամը 17։00-ին, «Դվին» հյուրանոցի դիմաց։ |
Առաջարկում եմ՝ Երևանի տարբեր վայրերում կազմակերպել հանրահավաքներ․ Վարդան Ղուկասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet