Այսօր նիստին կառավարությունը քննարկեց ճանապարհատրասնպորտային պատահարներից խուսափելու հնարավոր միջոցները՝ ելնելով վերջին շրջանում պարբերաբար տեղի ունեցող և շատացող ավտովթարների քանակից:
Մի շարք առաջարկների թվում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս հանդես եկավ առաջարկություններով:
«Առաջարկում եմ պարտադիր դարձնենք գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը բոլոր մեքենաների վրա՝ հաշվի առնելով, որ հիմա մեքենաների մեծ մասը գազով են երթևեկում և դրա պատճառով է եղել զոհերի մեծ քանակը»,- ասաց Թորոսյանը:
Անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի դեպքին՝ նախարարը նշեց. «Առաջարկում եմ բոլոր Վրաստան երթևեկող մեքենաներին սահմանային անցակետեր մտնելուց առաջ բոլորին անխտիր ստուգել գերբեռնվածության համար. ոչ միայն ճանապարհներին՝ ըթացիկ գործունեության ժամանակ ՃՈ-ի կողմից, այլ հենց՝ սահմանային անցակետ մտնելուց: Դա, հուսով եմ, վթարների դեպքում թույլ կտա խուսափել գոնե շատ զոհերից»,- նշեց առողջապահության նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում կքննարկվեն ներկայացված առաջարկները: