Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․
«Հայաստանի ժամանակակից պատմության ամենակարևոր օրերն ենք ապրում։ Առաջիկա 1-2 ամիսները լինելու են վճռական և հստակ պատասխանելու են հետևյալ հարցին. կլինի՞ արդյոք հայկական ազգային պետություն 2023 թվականից հետո, թե՞ ոչ։
Ընդամենը 1-2 ամիս, որին կհետևի կա՛մ ազգային զարթոնք ու պետականության վերականգնում, կա՛մ ցեղասպանություն, նոր տարածքային կորուստներ ու արտագաղթ։ Չկա մեջտեղի տարբերակ։ Կա՛մ առաջինը, կա՛մ երկրորդը։
Կա՛մ հավերժական Հայաստան, կա՛մ հակաՀայաստան։ Առաջինի համար միակ իրական ելքը նոր ազգային իշխանություն ունենալն է։ Մնացածը՝ ինքնախաբեություն է։
Ընտրությունը պարզ է։ Մնում է բոլորս այն կատարենք։ Հայաստանի ժամանակակից պատմության ամենավճռական օրերն ենք ապրում...»: