▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկա օրերին Երևանը կինոաշխարհի ամենավառ կետերից է լինելու. Տիգրան Ավինյան

Երևանի փողքաղաքապետ Տիգրան Ավինյանը լուսանկարներ է ներկայացրել «Ոսկե ծիրան»-ի բացման արարողությունից ու գրել է․

«Առաջիկա օրերին Երևանը կինոաշխարհի ամենավառ կետերից է լինելու:

Համո Բեկնազարյանի Կինոֆաբրիկայից, ՀայՖիլմից մինչև մեր օրեր հայկական կինոն սերունդներին պարգևել է անսպառ հույզեր և արդեն հարազատ դարձած դրվագներ:

Հայկական կինոյի լավագույն ավանդույթներից մեկը, անկասկած, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն է, որի 20-րդ հոբելյանական տարին դիմավորում ենք միասին:

Այս տարի ևս «Ոսկե ծիրան»-ը իր շուրջ է հավաքել կինոարվեստի գործիչների և սիրահարների: Հատուկ այցով է ժամանել այս տարվա պատվավոր հյուր՝ ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն։

Վստահ ենք՝ մեր քաղաքի հյուրերը կվայելեն կինոյի տոնը՝ երևանյան արևաշատ և ջերմ երկնքի տակ: Իսկ որպես Երևանի ներկայացուցիչ, ինձ մնում է միայն ասել՝

Բարի գալուստ Հայաստան,

Բարի գալուստ Երևան,

Բարի գալուստ «Ոսկե ծիրան»»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին