▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

4 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, 20 մլն դրամ, 95 հազար դոլար, 20 հազար եվրո և ոսկյա զարդեր. ԱԱԾ. . .

Ես երբեք որևէ ներքաղաքական գործընթացի չեմ խառնվել և չեմ խառնվում. Արծրուն Հովհաննիսյան

Մասիս քաղաքում 32-ամյա հարսը տան պատուհանը մաքրելիս վայր է ընկել

Սոս Ջանիբեկյանն ու Մադոննա Հարությունյանը բաժանվել են

Արթուր Վանեցյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

Լոս Անջելեսը կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. Նիկոլ Փաշինյան

Շոու-բիզնեսի ներկայացուցիչը ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ

Հերթը հասնում ա արդեն Պյատիգորսկ․ Հայ վարորդների համար խայտառակ վիճակ Լարսի անցակետում

Մեծ աշխարհի մեր անկյունը. Սիրուշոն ամուսնու և որդիների հետ լուսանկարներ է հրապարակել

Չպարզված հանգամանքներում վիրավորված Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանցիները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ

Մենք քիչ ենք...Նիկոլ Փաշինյանը լոսանջելեսահայերի համարի Պարույր Սևակ է արտասանել

Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կարդացել է իր գրած բանաստեղծությունը

Ամերիկացի կոնգրեսականներն ու ամերիկահայ գործիչները գովեստի խոսքեր են ասել Նիկոլ Փաշինյանի հասցեին

Նիկոլ Փաշինյանի ելույթը Լոս Անջելեսի հանրահավաքին

Ինչպե՞ս լոսանջելեսահայերը դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին

Եթե պարզվի, որ հայ ժողովուրդն ուզում է Կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ, կքննարկենք․․․Փաշինյան

Սարգսյանը և Քոչարյանը Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը լոսանջելեսահայերի հետ՝ Grand Park-ում․ Ուղիղ

Ամուլսարի հարցում մենք և՛ հայ, և՛ միջազգային հանրության հետ պետք է լինենք ազնիվ. Նիկոլ Փաշինյան

«Պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպելու». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ տեսաուղերձով է դիմել լոսանջելեսահայերին

Եթե սպան նման բան է անում` նշանակում է ուսադիրները գցել աղբամանը. Փաշինյանը` Վանեցյանի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Լոս Անջելեսում․ Ուղիղ

Վայոց Ձորի մարզպետի օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել է

Նիկոլ Փաշինյանը հանդիպել  է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարության հետ

Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱՄՆ-ում Ռամկավար կուսակցության ղեկավար կազմի հետ

Համաշխարհային Բանկի նախագահը Հայաստան էր եկել հատուկ Կաթողիկոսի հետ հանդիպելու համար

Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱՄՆ-ում Հնչակյան կուսակցության ղեկավար կազմի հետ

Նիկոլ Փաշինյանի ուղերձը լոսանջելեսահայերին

Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է ասում ԱԺ նախագահը. Գևորգ Պետրոսյան

«Պատրաստ եմ Կարինե Աճեմյանին զոնտիկ նվիրել». ԱԺ նախագահի տիկին

Վանեցյանը Մոսկվայում հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ․ Լուսանկարը համացանցում քննարկումների. . .

«Դու ո՞վ ես, լիսկայիզմի ռեինկարնացիա՞ն ես». Արթուր Սաքունցը՝ Վայոց ձորի մարզպետին

Սա արել է մի դեռևս անհայտ անասուն․․․Նաիրա Զոհրաբյանի գրառումը

Իտալիայի առաջնություն. «Բոլոնիա»-«Ռոմա». ՈւՂԻՂ

Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր. Գագիկ Սուրենյան

Իմ Գյումրին ժպտում է․․․Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել

Թարս բուսնած խիյարների մասնագետը․․․Արմեն Գրիգորյանը պատասխանել է Սերժ Սարգսյանին

ԱԺ նախագահի կինը՝ Սերժ Սարգսյանի ուղերձի մասին

Հասանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Բակո Սահակյանին անվանեց ՀՀ Արցախի մարզպետ՝ պաշտոնական միջոցառման ժամանակ

Քա տղա, էդ կնգա յուբկեն ընչի ես հակե․․․«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել

Այդ զգեստներով տղամարդիկ խորհրդանշում են Գյումրու դարբիններին

63-ամյա արմավիրցին կասկածվում է 3-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ սեքսուալ բռնի. . .

Դուբայի Բուրջ Խալիֆան՝ Հայաստանի դրոշի գույներով

Անկախության և խաղաղության երաշխավորը ժողովուրդն է. Դավիթ Տոնոյան

Պետերբուրգում բախում է տեղի ունեցել հայերի եւ դաղստանցիների միջեւ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի. . .

Առաջիկա օրերին ես տեղափոխվում եմ Սյունիք. Նաիրա Զոհրաբյան

Սիրելի հայրենակիցներ,

Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ես պատգամավորության թեկնածու եմ առաջադրվելու Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքից։ Այս օրերին ինձ մշտապես հարցնում են՝ ինչո՞ւ հատկապես այդ ընտրական տարածքից։ Ինչո՞ւ, որովհետեւ քաղաքական գործիչը, իմ վստահ համոզմամբ, վստահություն պիտի ունենա մեր հանրապետության ցանկացած հատվածում, յուրաքանչյուր մարզում, քաղաքում եւ գյուղում եւ ոչ թե միայն այն փողոցներում, որտեղ ինքը տվյալ պահին ապրում է։

 

 

 

 

 

 

 

 

 

Ես կարծում եմ, որպես քաղաքական գործիչ, ով այս տարիների ընթացքում փորձել է թե՛ Հայաստանի խորհրդարանում եւ թե՛ միջազգային կառույցներում անել առավելագույնը՝ Հայաստանի եւ Հայաստանի հանրապետության քաղաքացու շահը պաշտպանելու համար, ես վաստակել եմ այդ իրավունքը վստահ լինելու, որ կարող եմ ակնկալել եւ խնդրել իմ հայրենակիցների վստահությունը հանրապետության ցանկացած բնակավայրում։ Եւ որովհետեւ իմ հայրենիքը ինձ համար ամբողջ Հայաստանն է եւ իմ յուրաքանչյուր հայրենակցի խնդիր իմ խնդիրն է։ Եւ եւս մեկ պատճառ, որ որոշել եմ առաջադրվել հատկապես այդ ընտրական տարածքից։ Իմ ծնողները Սյունիքից են, եւ իմ արմատները ինձ համար անչափ կարեւոր ու սիրելի են։

Սիրելի հայրենակիցներ, որպես լրագրող եւ քաղաքական գործիչ, ես տեսել եմ թե ինչպես է տարիներ շարունակ կեղծվել ձեր քվեն, թե ինչպես են խորհրդարանում հայտնվել մարդիկ, ում դուք չեք ընտրել եւ ովքեր լինելով ներկայացված ձեր մարզերից, ոչ միայն ձեր որեւէ խնդրով եւ հոգսով չեն զբաղվել, այլ տարիներ շարունակ հարստահարել են ձեզ՝ կառուցելով բացառապես իրենց ու իրենց ընտանիքի բարեկեցությունը։ Հիմա նոր Հայաստան է, որտեղ ձեր քվեով ձեւավորվելու է օրինական իշխանություն, որի տերը լինելու եք դուք։ Չի՛ լինելու վարչական ռեսուրսի կիրառում եւ չի՛ լինելու ընտրակաշառք։ Լինելու է մեկ բան՝ ձեր ազնիվ ընտրությունը։ Ես պատրաստ եմ եւ ուզում եմ լինել ձեր ձայնը Հայաստանի խորհրդարանում։ Ես պատրաստ եմ եւ ես կարող եմ ձեր յուրաքանչյուր խնդիր եւ հոգս, յուրաքանչյուր արդար պահանջ բարձրացնել եւ փորձել դրանց արագ ու արդյունավետ լուծումները գտնել։ Ընտրելով ինձ, դուք զգալու եք, որ վերջապես ունեք ձեր պատգամավորը։

 

 

 

 

 

 

 

 

 

Իմ կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», ներկայացնում է լուրջ տնտեսական ծրագիր, որը, հավատացեք ինձ, երկրում հիմք է դնելու տնտեսական լուրջ բարեփոխումների՝ ներգավելով օտարերկրյա հսկայածավալ ներդրումներ։ Դուք ամեն օր տեսնում եք, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանն արտերկրի իր գործընկերներ հետ միասին մեր տնտեսության տարբեր ոլորտներում հսկայական ներդրումներ անում՝ բացելով գործարաններ, ստեղծելով հարյուրավոր, հազարավոր աշխատատեղեր։ Ես վստահեցնում եմ ձեզ՝ մենք ունենք Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի համար ներդրումային լուրջ փաթեթներ, որոնք լուծելու են այդ մարզերի ամենացավոտ խնդիրներից մեկը՝ արժանապատիվ աշխատանքի խնդիրը, որպեսզի ձեր հայրերն ու ամուսինները, ձեր որդիները չմտածեն արտագաղթի եւ դրսում փող աշխատելու մասին։

Առաջիկա օրերին ես տեղափոխվում եմ Սյունիք եւ հասանելի եմ լինելու ձեզանից յուրաքանչյուրի համար, ինչպես հասանելի եմ եղել միշտ, պատրաստ եմ լսել բոլորիդ խնդիրներն ու առաջարկները եւ ներկայացնելու եմ այն ծրագիրը, որը վստահաբար արժանանալու է ձեզանից յուրաքանչյուրի հավանությանը։
Ինձ մեկ բան է պետք՝ ձեր վստահությունը եւ մենք միասին մեր երկրում տեղի ունեցած այս լուսավոր հեղափոխությունը դարձնելու ենք այլեւս անշրջելի՝ սկսելով հեղափոխության նոր փուլը՝ տնտեսական բարեփոխումների եւ ներդրումների փուլը։

Նաիրա Զոհրաբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին