▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկա շաբաթներին նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը քարտեզ է ներկայացրել Կիրանց գյուղից, ընդգծելով` «ունենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում»:

«Սա Կիրանց գյուղն է, որի տարածքները անցյալ շաբաթ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը հանձնեց Ադրբեջանին: Հանձնված տարածքները նշված են կապույտով և մանուշակագույնով (քարտեզը պատրաստել է լրագրող Դավիթ Գալստյանը):

Այդ հանձնումով գյուղը ոչ միայն դարձավ անպաշտպան, այլև փաստացի զրկվեց իր հիմնական գյուղատնտեսական հողերից (նշված է դեղինով), որովհետև դեպի իրենց արտերը տանող ճանապարհը այլևս վերահսկվում է ադրբեջանական բանակի կողմից:

Արդյունքում` ունենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում:

Իսկ առաջիկա շաբաթներին Կիրանցում եղած զիջումների նման նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում, որոնք կարելի է կասեցնել, եթե Սրբազան պայքարը հաջողի»,- «Տելեգրամ»-ում գրել է Գեղամյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին