Կորոնավիրուսիային իրավիճակը Հայաստանում, կարանտինի ժամկետի երկարաձգում, նախատեսվող փոփոխություններ:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցի ասուլիսը:
Գայանե Սահակյանը հայտնել է , թե Հայաստանում նկատվում է համավարակի իրավիճակի կայունացում: «Չպետք է մոռանալ, որ Ամանորյա օրերին շփումներ են եղել եւ կանխատեսվում է, որ առաջիկա օրերին աշխուժացում կունենանք: Մենք ունենք թեստերի բավարար քանակություն, սակայն թվերի քչացման հետ կապված դիմելիությունն է նվազել և այդ պատճառով էլ թեստերն են քիչ կատարվում»,-նշել է նա:
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։


