▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին պացիենտն ստացավ թրոմբոլիտիկ բուժում պետական ծրագրի շրջանակում. Արսեն Թորոսյան

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքի էջում գրել է, որ «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման» պետական ծրագրի շրջանակներում առաջին բուժօգնությունն է տրամադրվել.

 

 

«Առաջին պացիենտը ստացավ թրոմբոլիտիկ բուժում այսօրվանից սկսված «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման» պետական ծրագրի շրջանակներում։ Փաստացի կանխարգելվեց պացիենտի երկարատև հաշմանդամությունը կամ փրկվեց կյանքը։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում պացիենտին»,- գրել է Թորոսյանը:

Հայաստանի առողջապահության նախարարը նաև մանրամասներ է ներկայացրել.

 

 

«Այսօր` ժ. 12:22-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի կաթվածի նյարդաբանը զանգ է ստացել շտապօգնության բժշկից սուր կաթվածի դեպքի վերաբերյալ:

Հիվանդը տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:55-ին, դեմքի աջ կեսի և աջ վերջույթների թուլությամբ, թմրածությամբ, խոսքի և տեսողության խանգարումներով: Ախտանշաններն ի հայտ են եկել 3 ժամ անց: Շտապ գնահատվել է հիվանդի նյարդաբանական դեֆիցիտը, կատարվել են լաբորատոր քննություններ, գլխուղեղի ԿՏ քննություն, ԿՏ անգիոգրաֆիա:
Հիվանդանոց ժամանելուց 35 րոպեի ընթացքում սկսվել է հիվանդի թրոմբոլիտիկ բուժումը:

 

 

Արդեն 2 ժամվա ընթացքում հիվանդի նյարդաբանական վիճակում գրանցվել է նկատելի դրական տեղաշարժ` դեմքի և վերջույթների թուլության և թմրածության լիարժեք վերականգնում, խոսքի և տեսողության նկատելի լավացում: Ներկայումս հիվանդի վիճակը կայուն է, գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ի կաթվածի թիմի հսկողության տակ»,- գրել է Թորոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին